Hraparak.am-ը գրում է․

 Այսօր կայանալու է Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպում, որին մասնակցելու են նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության որոշ անդամներ: Ըստ մեզ հասած լուրերի, Փաշինյանը պատրաստվում է մեծությամբ երկրորդ քաղաքական ուժին առաջարկել մտնել Համաձայնության կառավարության մեջ և համատեղ գնալ արտահերթ ընտրությունների, իսկ Ծառուկյանը ընդդիմադիր գործընկերներին ասել է, որ հանդիպում է, որպեսզի հրաժարական պահանջի:

Տեղեկացանք նաև, որ այսօր Փաշինյանը ոչ միայն ԲՀԿ-ի, այլև Լուսավոր Հայաստանի հետ էլ է հանդիպում: Էդմոն Մարուքյանին ևս պետք է համոզի, որ հրաժարվեն իր հրաժարականը պահանջելուց և միասնական գնան ընտրությունների: Փաշինյանը պատրաստ է գնալ նաև այլ զիջումների, օրինակ Ընտրական օրենսգրքում ներառել ընդդիմության պահանջները և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել