Ի՞նչ է արել Լուլուն (Իրական անուն ազգանունը չգիտեմ), որ չի արել Նիկոլ Փաշինյանը։ Լուլուն հայտարարել էր մանդատից հրաժարվելու մասին, այսօր ասել է, որ դա արել է «հուզական հոգեվիճակում» և մանդատը վայր չի դնելու։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «կարմիր գծերը» Սաշիկինն են և իշխանության գալուց հետո դրանք վերացվելու են ու չվերացվեց։
Տեսախցիկները Սաշիկինն են և դրանք հանվելու են, բայց իշխանության գալուց հետո ավելացրեց այդ տեսախցիկները։
Հայտարարել էր, որ ինքը հող հանձնող չէ, բայց իշխանության գալուց 2 ու կես տարի անց հրահրեց պատերազմ, հանձնեց Արցախը։
Հայտարարել էր, որ կառչած չէ իր աթոռից և եթե ժողովուրդը պահանջի, ապա հրաժարական կտա։ Նա հիմա նույն «ժողովրդին» հղում անելով հրաժարական չի տալիս։
Պատերազմից հետո հայտարարեց, որ ինքն է պատասխանատուն, հիմա բառախաղ է անում, որ պատասխանատուն է, բայց մեղավորը չէ։
Եթե Նիկոլ Փաշինյանի սուտը ներվում է, ապա ինչո՞ւ չպետք է ներվի Լուլույի սուտը։ Բան էր՝ ասել էր։ Հայաստանի քաղաքական դաշտում նորմ է, որ կարող ես նայել տեսախցիկի մեջ՝ հասարակության երեսին և ստես։ Դա ոչ մի քաղաքական հետեւանք չի ունենում, որովհետեւ խաբվողը՝ հասարակությունը, նորմալ է համարում սուտը։
ՀԳ․ Եթե հանդուրժում եք Նիկոլ Փաշինյանին, ներեք նաեւ Լուլուին։ Հատկապես, որ հուզված է եղել։