Առաջին հայացքից նա պարզապես տեղ չունի գնալու: Նա չի ուսումնասիրելու պատմությունը, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը, չի լինելու անկախ տնօրեն միջազգային կորպորացիայում, ինչպիսին է Ռոբերտ Քոչարյանը, չի կառուցելու և վերստեղծելու կուսակցությունը, ինչպես Սերժ Սարգսյանը։ Նրա տարերքն անիմաստությունն է, նրա կլիենտելան՝ լայն ժողովրդական զանգվածները։ Նա ոչ ոք էր, ոչ ոք էլ կմնա։ Այս մասին գրում է Սուրբ Աթոռ»-ում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամ ալիքում:
«Երկրորդը կենդանական վախն է: Ծառ, պարան, դեմքը՝ կախաղանվածին բնորոշ դուրս հանած լեզվով։ Հեռանկարն ամենափայլունը չէ։
Մեր տեխնոլոգիական դարաշրջանում, երբ նրա բոլոր խոսքերը փաստագրված են, բոլոր լայվերը՝ ներբեռնված, բոլոր ստերը՝ պահեստավորված և վերլուծված, նա դասվել է Հայաստանի պատմության մեջ մի քանի անվիճելի դավաճանների շարքին։ Այն գիտակցումը, որ իր մորուքավոր դունչը՝ «դավաճան» գրությամբ, դպրոցականներին կնայի պատմության դասագրքի շապիկից, հանգիստ չի տալիս նրա։ Նրա նպատակն է դիմանալ և կոլեկտիվացնել իր մեղքը։ Տարածել դրա մետաստազները: Նա գնում է ընտրությունների՝ մոլեգնաբար հուսալով, որ ընտրողները, աջակցելով իրեն, իրենց վրա կվերցնեն նրա մեղքերը։
Քվեարկելով նրա օգտին՝ այդ մեղքը բարակ շերտով կտարածեն քվեարկողների թվի վրա։ Եվ հենց այդ ցանկությունը՝ անձնական պատասխանատվությունը կոլեկտիվ դարձնելու, նրան աթոռի հետ է սերտաճեցնում: «Ես չեմ միայն այսպիսի նողկալի»,- ասում է նա մեզ բոլորիս,- իմ նմանները քիչ չեն»»,- գրել է Մինասյանը։