ԱԽՔ-ը պատասխանեց: Երեք բան իմացանք։
Առաջին. պարզվեց Հայաստանն ունի Ազգային անվտանգության խորհուրդ։ Պատերազմը սկսվեց, պատերազմն իրենց մեղքով պարտվեցինք, հետպատերազմյան քաոսը շարունակվում է, մինչդեռ սեպտեմբերի 1-ից ամեն ինչի մասին տեղյակ ԱԱԽ-ն ու դրա գործակալ քարտուղարը լուռ էին։
Երկրորդ. հաստատեցին, որ փաստաթուղթն իրական է։
Երրորդ. 24 ժամ «մտածելուց» հետո մեղադրելով ինձ իբր «սուտ պնդումներ անելու» մեջ՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ի լուր աշխարհի հայտարարեց, որ ինքը ապուշ է, քանի որ միայն կատարյալ ապուշը լսել ու չի հասկացել՝ ինչ եմ ասում:
Շարունակում եմ պնդել, որ ՀԱՊԿ հրամանատարա-շտաբային զորավարժությունների շրջանակներում խաղարկվել է մի իրավիճակ, որում մեկին մեկ մոդելավորված էր ռազմական վերջին գործողությունների ընթացքն ու այդ սցենարի պարագայում նախտեսված է եղել, որ որպես իրավիճակի ելք՝ Հայաստանը պետք է դիմի ՀԱՊԿ գծով դաշնակիցներին: Ավելին` փաստաթղթերի փաթեթում ներառված են նաև օգնության դիմելու հայտերի ձևաթղթերը:
Հ.Գ. պարոնայք ազգի դավաճաններ, գլխավոր հարցը թողեցիք անպատասխան՝ ինչո՞ւ չեք դիմել ՀԱՊԿ:
Հ.Գ.Գ. Հայաստանի ԱԽՔ պաշտոնը զբաղեցնողը, որն ի դեպ պատերազմի ողջ ընթացքում և ոչ էլ դրանից հետո ոտք չի դրել Արցախ, գոնե գիտի՞, որ իր պապական տունն էլ է թշնամին ռմբակոծել: Վստահ եմ՝ գիտի և իրեն մեկ է։ Իրենց տեսակն է դա՝ անուղեղ ու անհայրենիք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել