Analitik.am-ը գրում է․
Այսօր Միքայել Մինասյանը հայտնեց, որ Արցախյան պատերազմի սկսվելուց 26 օր առաջ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նամակ է ստացել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարից՝ հարց բարձրացնելով, թե ինչու Հայաստանն այդպես էլ չդիմեց ՀԱՊԿ-ին:
«Միանգամից ասում եմ, որ բացատրությունը, թե ՀԱՊԿ-ը չէր միացնի ամբողջ մեխանիզմը, չի ընդունվում, որովհետև դուք դիմեիք, թող իրենք չգային:
Երկրորդ բացատրությունը, թե պատերազմը ՀՀ տարածքները չի ներգրավվել, նույնպես սուտ է: Հարցրեք Գեղարքունիքի մարզի բնակիչներին, Սյունիքի մարզի բնակիչներին:
Հարցրեք Աբովյան քաղաքի բնակիչներին, որոնց մի կերպ մեր ՀՕՊ-ը փրկեց բոմբերից, հարցրեք իրենք ձեզ կպատմեն»,-նշեց նա:
Նյութի աղբյուր՝ https://analitik.am/news/view/693632
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել