Ինքներս մեզ հաճախ ասում ենք, թե մենք հին ազգ ենք։
Դա վատ բան է։
Մենք չպետք է հին լինենք, մենք պետք է հինավուրց լինենք։
Որովհետեւ հին ասելով, հաճախ տպավորություն է, թե այլեւս մաշված ենք, այլեւս պիտանի չենք, այլեւս կենսունակ չենք։
Հնության մեջ կա մի սողացող բացասականություն։
Իսկ կարո՞ղ է մենք ազգովի հոգնել ենք ապագայից, ազգովի հոգնել ենք պայքարից, ազգովի հոգնել ենք երկրից, ազգովի հոգնել ենք պատմությունից, ազգովի հոգնել ենք աշխարհագրությունից, ազգովի հոգնել ենք ինքներս մեզանից։
Չեմ հավատում, որ մենք հին ենք, հոգնած, ժամանակավրեպ ու մաշված։ Որ պատմական արտեֆակտ ենք, քաղաքակրթական էքսպոնատ, հազարամյակների ընթացքում փոքրացող ռուդիմենտ...
Չէ, եկեք ապացուցենք, որ հին չենք։ Ապացուցենք, որ հինավուրց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել