Antifake.am-ը գրում է․
Ներկայացնում ենք Հայաստանում գործող ամենաակտիվ պրոարևմտյան հասարակական կազմակերպությունների անուններն ու դրանց տարեկան ֆինանսավորման չափը, որոնք, տարիներ շարունակ հանդես գալով քաղաքացիական հասարակության անվան տակ, իրականում Հայաստանում զբաղված են եղել օտարերկյա շահը սպասարկելով, Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով ու վերջնարդյունքում Արցախը հանձնելով։ Տվյալները վերցված են «Dun & Bradstreet» տվյալների մշակման և վերլուծական ընկերության կայքէջից։ Այսպես.
Դանիել Իոաննիսյանին պատկանող «Իրազեկ քաղաքացիների միավում» ՀԿ-ի տարեկան բյուջեն կազմում է 1 070 000 դոլար, ներառյալ՝ 144 932 դոլար NED-ից և 282 505 դոլար` Սորոսի հիմնադրամից։
Էկոլուր (www.ecolur.org տեղեկատվական կազմակերպություն, էկոփորձագիտության իրականացում) կազմակերպությունը ստացել է 3 430 000 դոլար, ներառյալ՝ 17 970 դոլարը` Սորոսի հիմնադրամից։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ԶԼՄ-ների թվապատման գործունեություն, թրեյնինգներ՝ լրագրողների համար) ստացել է 2 560 000 դոլար։
«Բուն» հիմնադրամը ստացել է 1 060 000 դոլար, այդ թվում՝ 78 300 դոլարը՝ Սորոսի հիմնադրամից։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որի նախագահը Արթուր Սաքունցն է, ստացել է 1 160 000 դոլար, այդ թվում՝ 655 992 դոլարը՝ Սորոսի հիմնադրամից և 36 396 դոլարը՝ NED-ից։
Գյումրիում գործող Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, որի համակարգողը Լևոն Բարսեղյանն է, ստացել է 1 180 000 դոլար, այդ թվում՝ 68 210 դոլարը՝ Սորոսի հիմնադրամից։
Երևանի մամուլի ակումբը ստացել է 1 980 000 դոլար։
Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը ստացել է 1 090 000 դոլար, որից 29 000 դոլարը՝ Սորոսի հիմնադրամից։
«Հետաքննող լրագրողներ» (Hetq.am տեղեկատվական-վերլուծական կայք) ՀԿ-ն ստացել է 1 180 000 դոլար, որից 98 850 դոլարը՝ Սորոսի հիմնադրամից։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ստացել է 2 490 000 դոլար։
Լրագրողների «Umbrella» միջազգային ցանցը (Medialab.am տեղեկատվական-վերլուծական կայք, քաղաքական երգիծանքի արտադրություն) ստացել է 1 740 000 դոլար, ներառյալ՝ 53 410 դոլարը՝ NED-ից։
Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամը ստացել է 1 020 000 դոլար, որից 45 500 դոլարը՝ Սորոսի հիմնադրամից։
Արմավիրի զարգացման կենտրոնը (համայնքային ժողովրդավարության խթանում) ստացել է 1 600 000 դոլար։
Մարդու իրավունքների հելսինկյան ասոցիացիան ստացել է 1 190 000 դոլար, ներառյալ՝ 55 080 դոլարը՝ NED-ից։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն (դատական և քրեակատարողական համակարգերի բարեփոխումներ) ստացել է 1 020 000 դոլար, որից 162 200 դոլարը՝ Սորոսի հիմնադրամից։
Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնը (www.regional-studies.org, արտաքին քաղաքական ուսումնասիրություններ) ստացել է 926 667 դոլար։
«Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնը 450 407 դոլար է ստացել Սորոսի հիմնադրամից։
Կանանց աջակցման կենտրոնը (կանանց իրավունքների պաշտպանություն, ընտանեկան բռնության դեմ պայքար) ստացել է 682 433 դոլար, այդ թվում՝ 26 260 դոլարը՝ Սորոսի հիմնադրամից։
«Ռեստարտ» հիմնադրամը (աջակցություն երիտասարդական ակտիվիզմին) ստացել է 290 300 դոլար, ներառյալ՝ 36 700-ը՝ Սորոսի հիմնադրամից։
«PINK Armenia» (ԼԳԲՏ համայքնի շահերի պաշտպանություն) կազմակերպությունը ստացել է 267 975 դոլար։
«Իրավունքի կողմ» ՀԿ-ն (ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպանություն) ստացել է 259 300 դոլար։
Ինչպես կարելի է նկատել՝ ներկայացված գրեթե բոլոր կազմակերպությունները, ի թիվս այլ ֆոնդերի, ֆինանսավորվում են նաև «Բաց հասարակության հիմնադրամներ»-ից, որն առավել հայտնի է որպես Սորոսի հիմնադրամ։ Սրա հետ մեկտեղ` կազմակերպություններից մեծ մասի ֆինանսավորման աղբյուրն է նաև NED-ը (National Endowment for Democracy)։
Բազմիցս գրել ենք վերը նշված հասարակական կազմակերպությունների Հայաստանում ծավալած գործունեության և դրանց բացասական ազդեցության մասին։ Այս ՀԿ-ների աշխատակիցներն իրենց կործանարար գործունեության և Արցախը հանձնելուն նպաստելու դիմաց ստացել են միլիոնավոր դոլարների գումար։ Նշենք նաև, որ արևմտյան ֆոնդերը շարունակում են ֆինանսավորել այս կառույցներին և Հայաստանում օտարեկրյա շահերը սպասարկող անձանց, ինչից կարելի է հետևություն անել, որ դրանց «առաքելությունը» Հայաստանում ավարտված չէ։