Ոչ ոքի չի հետաքրքրո՞ւմ, թե ինչու են զրոյացվել հայ-վրացական հարաբերությունները, այն էլ՝ արդեն մեկ տարուց ավել։
Չնայած լուրերն այդ պատճառների մասին մամուլում շրջանառվել են, բայց ուզում եմ հիշեցնել։ Կհիշեք, որ անցյալ տարի ազգադավ տականքը հանդիպել էր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ, այդ հանդիպման ընթացքում մի շան ձագ էլ նվիրեց վրացի կողմը:
Այդ հանդիպման ընթացքում, որը կրում էր ոչ ֆորմալ բնույթ, ազգադավը, սպասելով, որ Գախարիան սեղանի շուրջ լիցքաթափվի, իրա գեղցի աֆերիստ խելքով մոտենում ա Վրաստանի վարչապետին ու առաջարկում հետևյալը, ասում ա՝ արի Վրաստանի տարածքով Ռուսաստան iQos ու ծխախոտ արտահանենք, բայց հայկական կողմում ձևակերպենք որպես товары народного потребления (դե, որ հարկեր չվճարվեն ԵԱՏՄ տարածքում), դու էլ այնպես արա, որ վրացական մաքսատունը չտենալու տա, դրա դիմաց քո փայը կտանք:
Էս հիմար առաջարկին Գախարիան հարց ա տալիս, թե բա՝ Նիկոլ, դա քեզ անձա՞մբ ա պետք։ Ազգադավը, թե բա՝ հա։ Գախարիան՝ չէ, չեմ կարող օգնել: Հանդիպումից հետո իր մերձավոր շրջապատում Գախարիան ասումա՝ это конченный придурок, армяне совсем с ума сошли:
Չէ, բայց դուք միայն պատկերացրեք սրա ստորության և հիմարության անսահմանությունը՝ հարևան երկրի վարչապետին առաջարկել զբաղվել համատեղ մաքսանենգությամբ: Եթե սա անգամ ես գիտեմ, ուրեմն հասկացեք, որ բոլոր շահագրգիռ մարդիկ, այդ թվում՝ այլ երկրների ղեկավարները ևս գիտեն: Ու ծաղրում են ոչ թե խելապակաս սրիկային, այլ բոլորիս: Հիշեք՝ ինչ «դըմփ-դըմփ-հու»-ով տարաք, նստացրիք գահին ու ձեր գլուխները հիմա պատով տվեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել