Վեհափա՛ ռ Տեր
Արցախում մեծագույն հուզմունքով ու երախտագիտության զգացումով ընդունեցինք այն լուրը, որ Դուք 2021 թվականը հռչակել եք Արցախի տարի: Դա մեկ անգամ ևս վկայում է, որ հայ ժողովուրդը միասնական է ու միակամ թե՛ ցավի ու վշտի և թե՛ հաղթանակի պահին՝ լինի Արցախում, մայր Հայաստանում թե Սփյուռքում:
Լիահույս եմ, որ մենք կկարողանանք բոլորս միասին, ապավինելով Աստծո զորությանը, համատեղելով համայն հայության ներուժն ու ջանքերը, հաղթահարել մեր Հայրենիքին պատուհասած այս ահավոր փորձությունը ևս, մեկընդմիշտ շրջել պատմության սև էջը և շարունակել ապրել ու արարել՝ հանուն մեր նահատակների ու ապագա սերունդների:
Թույլ տվեք Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել Ձեզ՝ մշտապես Արցախի կողքին լինելու, ըստ ամենայնի աջակցելու ու սատարելու համար: Մենք բարձր ենք գնահատում Ձեր աստվածահաճո ու հայրենանվեր առաքելությունն՝ ուղղված համազգային խնդիրների լուծմանը, հոգևոր ու ազգային արժեքների պահպանմանն ու ամրապնդմանը, աշխարհասփյուռ հայության համախմբմանն ու բարգավաճմանը:
Ընդունեք, խնդրեմ, խորին հարգանացս հավաստիքն ու ջերմ բարեմաղթանքները: Խաղաղություն, արևշատության ու ամենայն բարիք Ձեզ, մեր Հայրենիքին ու ժողովրդին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/675525406478169
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել