Կառավարությունն առաջարկում է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար ամսական գանձվող 1000 դրամները բարձրացնել՝ հասցնելով 1500-ից 15,000 դրամի՝ կախված աշխատավարձի չափից։
Հա՛, ամեն ինչ ճիշտ հասկացաք: Հենց է՛ս կառավարությունը, նախկինը չէ: Հենց էս իշխանություն հանդիսացող մարդկանց խումբը, ովքեր, այդ թվում, ակտիվ քննադատում… չէ, չէին քննադատում, խարազանում էին 1000 դրամների հիմնադրամի գաղափարը, դրա հեղինակին ու ընդունողներին:
Արձանագրեցի՞ք: Դե արե՛ք հետևություններ:
Հ.Գ
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գաղափարին եղել եմ ու շարունակում եմ լինել կողմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել