Մարդու կյանքը չեն զոհաբերում դիրքեր պահելու համար, ընդհակառակը, դիրքերը պահում են մարդու կյանքը չզոհելու, կյանքը պահելու համար։
- Ինչո՞վ պահել դիրքը,- կհարցնեք։
- Հրետանիով,- կպատասխանեմ։
Ավելի դյուրամարս օրինակ է օդաչուի կյանքը վտանգելը ինքնաթիռներով և ուղղաթիռներով հարվածելու համար։ Մարդու կյանքը չեն զոհաբերում օդային գրոհի համար, այլ հակառակը, օդային հարվածները հասցնում են մարդու կյանքը պահպանելու համար։ Ու էլ չեք հարցնի ինչով, այո՛, անօդաչու թռչող սարքով։
...
Ես պահանջում եմ այն Հայաստանի հրաժարականը, որտեղ մարդու կյանքն ավելի էժան էր, քան անօդաչու թռչող սարքը, քան հրետանին, քան բարձր տեխնոլոգիական ՀՕՊ-ը, քան ռոբոտներն ու հեռակառավարվող տեխնիկան։
Ես ուզում եմ այնպիսի Հայաստան, որտեղ մարդու կյանքը բարձրագույն արժեք է, իսկ երջանիկ ապրելը՝ գերագույն նպատակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել