News.am-ը գրում է․
Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ադրբեջանցիները մտել էին Սյունիքի մարզի Որոտան բնակավայրի վարչական շրջանի տներից մեկն ու տանտերերից պահանջել մեկ ժամվա ընթացքում այն ազատել։
NEWS.am-ը զրուցել է տանտիրուհու՝ Մանուշակ Պետրոսյանի հետ, որը պնդեց՝ իրենց տունը գտնվում է հայկական տարածքում։
«GPS-ով, դրոններով, ռազմական բեռնատարներով՝ մի քանի տասնյակ ադրբեջանցի զինվորականներ երեկ եկել են մեր տուն, ամուսինս տանը միայնակ է եղել, մտել են տուն ու ասել՝ եթե 1 ժամ հետո եկանք ու տեսանք՝ այստեղ ես, քեզ գերի ենք վերցնում։ Ռուս սահմանապահներից 3 հոգի այդ ժամանակ եկել են, ասել՝ հանգիստ հավաքի իրերդ։ Եկել են 1 ժամ հետո, տեսել են՝ իրերն ենք հանում։ Ինչ կարողացել ենք այդ 1 ժամվա մեջ հասցրել՝ հավաքել ենք»,- պատմեց Մանուշակ Պետրոսյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



