Aysor.am-ը գրում է.
Նովոսիբիրսկի գիտնականները մեծ ջանքերից հետո ստեղծել են հատուկ սարք, որը բջջային կարճ հաղորդագրության՝ SMS-ի միջոցով կնոջը տեղեկացնում է հղիանալու համար բարենպաստ ժամանակաշրջանի մասին։
Նոր տեխնոլոգիան կոչվում է Baby Cloud: Սարքը ստեղծվել են, որպեսզի օգնեն բոլոր այն կանանց, ովքեր ցանկանում են մայր դառնալ։
Դրա համար հարկավոր է մարմնի վրա հատուկ իր կրել, որը կչափի մարմնի ջերմաստիճանն ու մյուս տվյալները։
Այնուհետև Bluetooth-ի միջոցով կնոջ բջջային հեռախոսի վրա հաղորդագրություն է ստացվում այն մասին, որ նրա մոտ սկսվել է ձվազատումը, որը նպաստավոր է բեղմնավորման համար։
Այս սարքը կարելի է օգտագործել նաև ճնշումն ու արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելու համար։
Նյութի աղբյուր՝ http://aysor.am/am/news/2013/08/05/woman-sms/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել