Կանայք կտեղեկանան հղիանալու համար նպաստավոր օրերի մասին SMS-ի միջոցով


13:08 , 5 օգոստոս, 2013

Aysor.am-ը գրում է.

Նովոսիբիրսկի գիտնականները մեծ ջանքերից հետո ստեղծել են  հատուկ սարք, որը բջջային կարճ հաղորդագրության՝ SMS-ի միջոցով կնոջը տեղեկացնում է հղիանալու համար բարենպաստ ժամանակաշրջանի մասին։

Նոր տեխնոլոգիան կոչվում է Baby Cloud: Սարքը ստեղծվել են, որպեսզի օգնեն բոլոր այն կանանց, ովքեր ցանկանում են մայր դառնալ։ 

Դրա համար հարկավոր է մարմնի վրա հատուկ իր կրել, որը կչափի մարմնի ջերմաստիճանն ու մյուս տվյալները։

Այնուհետև Bluetooth-ի միջոցով կնոջ բջջային հեռախոսի վրա հաղորդագրություն է ստացվում այն մասին, որ նրա մոտ սկսվել է ձվազատումը, որը նպաստավոր է բեղմնավորման համար։

Այս սարքը կարելի է օգտագործել նաև ճնշումն ու արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելու համար։