Panorama.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում մանրակրկիտ դիտարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից։

Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը շեշտել է՝ իրավիճակը տարածաշրջանում կայունանում է, և Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված համաձայնագրերը, ընդհանուր առմամբ, հետևողականորեն իրականացվում են: Նշվել է ռուս խաղաղապահների հաջող աշխատանքը, որոնք Բաքվի և Երևանի խնդրանքով ապահովում են հրադադարի ռեժիմը և խաղաղ բնակչության անվտանգությունը:

Նախագահները վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը` շարունակելու համակարգումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Առավել հրատապ հարցերից նշվել է փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, կրոնական և մշակութային հուշարձանների պահպանության հետ կապված հումանիտար խնդիրները, մասնավորապես` Մարդասիրական արձագանքման միջազգային կենտրոնի միջոցով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել