Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը վերջնականապես ստիպեց հստակ դիրքորոշում ունենալ նրա հանդեպ, քանի որ նա անգամ չի հասկանում ՀՀ վարչական սահմանների ու ՀՀ սահմանների միջև տարբերությունը։ Կամ էլ հասկանում է ու, հույսը դնելով Հայաստանի տգետ զանգվածի վրա, միտված մոլորության մեջ է գցում ու նորից շարունակում պառակտել ժողովրդին` առաջ տանելով նախկինամոլությունը։
Վարչական սահմանն այլ է, պետականը՝ այլ։ 2010 թվականի օրենքը ՈՉԻՆՉ չի սահմանում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասով։ Այդ փաստաթուղթը ներպետական իրավական կարգավորումների համար է։ Իսկ միջպետական սահմանների վերաբերյալ որևէ համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև չի եղել ու չկա։
Վախենում եմ պատկերացնել, թե ինչեր են մեզ դեռ սպասվում նրա ապազգային գործունեության պատճառով...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել