ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նվաստացրել է Եվրամիությանը՝ իր «Ավետյաց երկիր» գրքի մեջ ներկայացնելով դաշինքի «չլուծված հակասությունները», գրում է բրիտանական Daily Express թերթը։
Հոդվածում նշվում է, որ ԵՄ-ն այս պահին, հավանաբար, զգում է իր պատմության մեջ վստահության ամենամեծ ճգնաժամը: Գլխավոր պատճառն այն է, որ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս միությունից, ինչը լրջորեն հարվածում է Բրյուսելի իմիջին։ Հիշատակվում է նաև Եվրամիության անդամ պետությունների՝ COVID-19 համաճարակի հետևանքներից վերականգնման հիմնադրամի շուրջ ծագած վեճը։
ԱՄՆ-ի նախկին նախագահի կարծիքով՝ Հունաստանի պարտքային ճգնաժամը, որն առաջացել է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո, ցույց է տվել «չլուծված հակասություններ, որոնք, առկա են միության հիմքում»։
Ընդ որում, Աթենքում քաղաքական գործիչները ստեղծված իրավիճակից ելք չունեին, ասվում է հոդվածում։ Բանն այն է, որ եվրոգոտու անդամակցությունը երկրին անհրաժեշտ ճկունություն չի տվել դրամավարկային քաղաքականության մեջ։ Օբամայի կարծիքով՝ Հունաստանի ֆինանսական օգնության հետևանքները Ֆրանսիայի և Գերմանիայի համար անկանխատեսելի վաղ հետևանքներ են ունեցել։
Օբաման նշել է, որ Եվրոգոտու նկատմամբ վստահությունը խարխլվել է և «սպիները տեսանելի են նույնիսկ այսօր»։