Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Իրավունքի և ազատության շարժում» բուլղարական քաղաքական կուսակցության (հիմնականում ներկայացնում է Բուլղարիայի թուրքական համայնքի շահերը) միջոցով բացահայտորեն միջամտում է Բուլղարիայի ներքին գործերին, հաղորդում է Euractiv-ը:

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ Էրդողանի կապերը հայտնվել են ուշադրության կենտրոնում այն հաղորդագրություններից հետո, թե ԵՄ-ի այս ամսվա սկզբին կայանալիք գագաթնաժողովում Բուլղարիան փորձել է սահմանափակել Թուրքիայի դեմ պատժամիջոցները։

Euractiv-ը հայտնել է, որ Բուլղարիայի միջամտությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Էրդողանը «Իրավունքի և ազատության շարժում» կուսակցությանն ուղղված տեսաուղերձում գովել է Բորիսովին։

Կուսակցությունը Բուլղարիայի խորհրդարանում ունի 25 պատգամավոր և աջակցություն է ցուցաբերել Բորիսովին նրա կառավարման կրիտիկական պահերին, հաղորդում է թերթը։

«Կուսակցության համաժողովում Էրդողանի ելույթը նշանակալի էր։ «Իրավունքի և ազատության շարժումն» ընդդիմություն է, բայց նրանք ունեն կառավարության վրա ազդելու լծակներ, և նրանք, ակնհայտորեն, դրանք օգտագործում են»,- ասել է երկրի նախկին արտգործնախարար Իվայլո Կալֆինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել