Հայաստանի, Արցախյան ազատագրական շարժման պատմությանն անտեղյակ, հայտարարված հրադադարից հետո ժողովրդի, բանակում ծառայող որդիների ճակատագիրը բախտի քմահաճույքին հանձնած, երկրում ստեղծված իրավիճակի թիվ 1 պատասխանատուն այժմ էլ պարտադրում է սեփական ժողովրդին, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է գծեն թուրքերը և ադրբեջանցիներն իրենց նախապատվությամբ՝ իբրև թե հիմք ընդունելով խորհրդային միության սահմանները։

Հիշեցում

Խորհրդային միությունը գոյություն չունի արդեն 30 տարի։
Հայ-ադրբեջանական հակամարտությունը դեռևս հանգուցալուծված չէ։
Չկա երկխոսություն հակամարտող կողմերի միջև։

Այսպիսով, ի՞նչ սահմաններ գծելու մասին է խոսքը։

Եզրակացություն

Նորանկախ Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը ոտնձգությունների ենթարկող վարչախումբն իր ղեկավարի հետ ժամ առաջ պետք է հեռանա իշխանությունից։

Իշխանության պետք է գան հայ ժողովրդի շահերը ներկայացնող ուժեր, որոնք էլ ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կստանձնեն՝ ապահովելու Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, բանակցային գործընթացի վերսկսումը և արտաքին, ներքին քաղաքականության մեջ պետական գործառույթների համարձակ, լիիրավ իրականացումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել