Բնականաբար, այս նոր միջավայրը մեզ համար ահագին խնդիրներ է ստեղծել, բայց մենք պետք է հասկանանք, որ սահմանազատում է կատարվում, եւ դա կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնաով, մասնավորապես, Սյունիքում ստեղծված իրավիճակին, որտեղ որոշակի տարածքներ, բարձունքներ են զիջվում Ադրբեջանին:

«Փաստաթղթային հիմքերի վրա էլ կատարվում է դեմարկացիա: Այստեղ դեմարկացիան ունի փաստաթղթային հիմք, եւ ըստ այդ փաստաթղթի էլ, մենք առաջ ենք շարժվում»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել