Aysor.am-ը գրում է․

Այսօր ԱՊՀ ղեկավարները հեռավար կարգով կքննարկեն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի, ԱՊՀ շրջանակում համագործակցության, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային նշանակության մի շարք հարցեր:

«Հոր մահվան պատճառով ՀՀ վարչապետը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին»,- Aysor.am-ին հայտնեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք` Փաշինյանի հայրը ՝ Վովա Փաշինյանը, մահացել է դեկտեմբերի 16-ին ՝ 80 տարեկան հասակում: Հուղարկավորությունը տեղի կունենա այսօր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել