Չենք խերվում էլի...
Տեսե՛ք, չեմ էլ ասում ՉԵՔ, ասում եմ ՉԵՆՔ:
Չենք հասկանում, թե ինչ եք կորցրել: Քանի Ջեբրայիլ, Ֆիզուլի, Հադրութ էր ընկնում, տխրում էինք, ջղայնանում էինք, կատաղում էինք, բայց, դե, էդ հիմնականում Ֆեյսբուքով:
Հիմա, հենց հասան Կապանի քաղաքային բնագիծ, Կռասնի, Վարդենիս, Դավիթ Բեկ, սկսվե՜ց՝ ամաաաաան, հայրենիք ենք կորցնում, ամաաաաաան, հայրենազրկվում ենք:
Կներե՛ք, բայց ես կգերադասեի, որ կորցնեինք իմ բնակարանը, Երևանը, Գյումրին, Վանաձորը, Գորիսն ու Կապանը, բայց մենք պահեինք Ֆիզուլու փլատակները:
Ֆիզուլին ու Ջեբրայիլը, Աղդամն ու Քելբաջարը մեր հայրենի քաղաքները չէին, բայց մեր ազատագրված հայրենիքն էին: Մենք էինք ազատագրել, իսկ իմ բնակարանը, Երևանը, Գյումրին, Վանաձորը, Գորիսն ու Կապանը՝ ոչ:
Երիցս կներեք, բայց Ֆիզուլին Երևանից կարևոր էր, ըստ այդմ, ինչո՞ւ եք հիմա աղմկում:
Չենք հասկանում, թե ինչը հերոսացնենք, ինչը գնահատենք, ինչին ամոթանք տանք: Քանի դեռ տղերքը հարյուրներով զոհվում էին, ավտոմատով բայրաքթարի, սմերչի, տանկային գումարտակների դեմ էին կռվում, իրենց փոսը մինչև վերջ պահում էին, բայց չէին հանձնվում, մենք «հաղթելու ենք», «գյոռբագյոռ» ու «զգետնել» էինք խաղում, չնայած որ տեսնում էինք՝ խելագարվող ծնողներ կան, որ իրենց երեխեքից օրերով խաբար չունեն, սաղ Հայաստանն էլ սև լենտ ա:
Հիմա, հենց հասանք նրան, որ մի 10 թուրք 100+ հայի է գերի վերցնում այն բանից հետո, երբ 44 հոգու բաց է թողնում, մենք գոռում ենք՝ հերոսնե՜ր, մենք գոռում ենք՝ հետ տվեք մեր գերիներին, մենք գոռում ենք՝ ախր ո՜նց, ախր ինչո՜ւ:
Կներե՜ք, բայց ես չեմ կարողանում ընկալել իրավիճակ, երբ 100+ զինված հայ միաժամանակ հանձնվում է թուրքին: Իրոք կներե՛ք, բայց չեմ կարողանում: Չեմ կարողանում տեղավորվել նաև գերուն զուտ գերի լինելուց հետո վերադառնալու համար հերոսացնելը: Աստված պահի ու պահպանի ողջ մնացած ու գերությունից եկած մեր տղերքին, բայց դա հերոսություն չէ՛:
Երիցս կներեք, բայց այնտեղ են մնացել տղերքի աճյուններ, որոնք ո՛չ գերի են ընկել, ո՛չ էլ հանձնվել են, կռիվ են տվել ու զոհել են ամեն ինչ՝ ոչ միայն իրենց կյանքը, այլև իրենց գերեզման ունենալու շանսը:
Հազար կներեք, բայց ինչքան էլ ուղեղս գերիները լինեն, բայց իմ սիրտն ու հոգին իմ անթաղ եղբայրների հետ են: Իրենք էլ չկան, ողջերին պետք է փրկել, բայց իրենք պատմության համար ավելի կարևոր են, քան ողջ մնացածները, այդ թվում՝ ես...
Հ.Գ. Հարցնում եք՝ մինչև ե՞րբ: Պատասխանում եմ՝ մինչև չհասկանանք, որ չկա Հայաստան առանց Ջեբրայիլի, չկա արժանապատիվ հայ ժողովուրդ, քանի դեռ չենք սովորել ըստ արժանավույնս վերաբերվել մարտիրոսվածներին (թեկուզ անթաղ) և ողջ մնացածներին (թեկուզ հերոսաբար գերի չընկած):
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1085480175261065&id=100013972788277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել