News.am-ը գրում է․

Այնպես չէ, որ ամբողջ Լոռիում վարչապետի հրաժարականն են պահանջում, նման բան չկա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կառավարության նիստի հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր,  այսօր Լուռու մարզպետ նշանակված Արամ Խաչատրյանը:

Դիտարկմանը, որ այսօր Լոռու մարզում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ անգամ խրտվիլակ էին տարել մարզպետարանի մոտ, նարզպետն ասաց, որ եսախցիկները ֆիքսել են, որ 15-20 հոգի են հրաժարական պահանջողները:

Ինչ վերաբերում է հարցին, թե քանի հոգի կլինեն Երեւանում, Խաչատրյանն ասաց, որ չգիտի. «Ես չգիտեմ, երեւի, կարող ա մոտ 500 հոգի մարդ լինեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել