Tert.am-ը գրում է․
Գերմանիայում կորոնավիրուսից մահացած հիվանդների թիվը մեկ օրում ավելացել Է 952-ով. դա առավելագույնն Է համավարակի ամբողջ շրջանում: Ինչպես դեկտեմբերի 16-ին հայտնել Է Ռոբերտ Կոխի ինստիտուտը (ենթարկվում Է ԳԴՀ-ի առողջապահության նախարարությանը), մահացածների ընդհանուր թիվը կազմում Է 23 427, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Անցած օրը երկրում արձանագրվել Է վարակման 27 728 դեպք, համավարակի ամբողջ ընթացքում երկրում կորոնավիրուս են հայտնաբերել երկրի 1 379 328 բնակչի մոտ: Դեկտեմբերի 15-ին ինստիտուտի ղեկավար Լոթար Վիլերը հայտարարել Է, որ Գերմանիան ներկայումս ապրում Է ամենալուրջ շրջանը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում:
Դեկտեմբերի 16-ից ուժի մեջ են մտնում նոր կարանտինային միջոցներ, որոնք կտևեն առնվազն մինչև հունվարի 10-ը:
Փակ կլինեն բոլոր առևտրական կետերը, բացի պարենային, տնտեսական և որոշ այլ խանութներից, որոնք կենսականորեն անհրաժեշտ ապրանքներ են վաճառում: Աշխատանքը կդադարեցնեն վարսավիրանոցները, կոսմետիկայի, մերսման եւ դաջման սրահները և նման հաստատությունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։