Իրավիճակն ամբողջությամբ վերածվում է քաոսի։ Եվ դրա ամենակարևոր վկայությունը քիչ առաջ արված ծնողների տեսանյութն է Արցախից։
Ակնհայտ է, որ վրիժառուների խմբեր են ձևավորվում, որ մարդիկ լցվում են արյան ծարավով, որովհետև ականատես են դավաճանությանը, իսկ իրենց որդիների զոհաբերությունը պղծված է և պղծվում է ամեն օր։
Իրականում դավաճանների ռեժիմը, լինելով լիովին կոմպրոմատների և թշնամու առջև պարտավորությունների տակ կքած դավադրախումբ` չի կարող ոչինչ անել, չի կարող ոչ մի հարց դրականորեն լուծել։
Բաքվում սրանց ոչ միայն չեն հարգում, այլև գիտեն, որ սրանք անկարող են հատկապես Մինսկի խմբի մյուս համանախագահողների միջոցով և անգամ միջազգային հարթակներում հասնել իրենց վրա որոշակի ճնշման և այդ հանգամանքն օգտագործելով` առավել անարգել են շարունակում Հայաստանում սրանց անգործությամբ և հանցավոր իշխանակառչությամբ ներկիրը ներսից պայթեցնելու քաղաքականություն վարել։
Ակնհայտ է նաև, որ անգամ Մոսկվայի հետ հարաբերություններում Երևանի խունտան չի վայելում որևէ հարգանք, չունի խոսքի ոչ մի կշիռ` անգամ նոր գերեվարվողների խնդիրն արագ լուծելու և զոհվածների աճյունները կամ մասունքները վերադարձնելու համար։
Ակնհայտ և անհերքելի է այլևս նաև, որ Ադրբեջանը նորանոր գերիներ է վերցնում` դրանց նորանոր տարածքների հետ փոխանակելու համար, որովհետև դա առաջին հայացքից և արտաքինից իբրև թե լեգիտիմ պատրվակ է իրենց Հայաստանյան գործակալի համար` արդեն հետկապիտուլիացիոն փուլում անգամ հակառակ կապիտուլիացիայի փաստաթղթի` նոր տարածքներ հանձնելու համար։
Ասել ենք և կրկնում ենք. Ամեն, յուրաքանչյուր օր, որ իշխանություն զավթածն անցկացնում է երկրի ղեկին` ավելի ու ավելի է Հայաստանը մխրճում արդեն ընթացող կործանման պրոցեսի մեջ։
Ադրբեջանական ծրագիրը հստակ է և շատ ակնառու։ Օգտագործել իրենց գործակալի և նրա ռեժիմի իշխանության մնալու ամեն օրն ու ժամը` Հայաստանում առավել մեծ անկայունություն և պետության լիակատար փլուզում հարուցելու համար։
Եվ դա նրանց հաջողվում է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել