Այսօր Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրվեց հուշագիր, որով նախատեսվում է կառուցել Իգդիր-Նախիջևան գազատար։ Հենց այս գազատարն է դառնալու ավելի մեծ գազատարի հիմքը, որը Թուրքիան և Ադրբեջանը նախատեսում են կառուցել Մեղրիի միջանցքով։ Գուցե որոշ մարդիկ շտապեն ուրախանալ, որ ՀՀ տարածքով գազատար է անցնելու։ Ես շտապեմ հիասթափեցնել, որ այդ դեպքում գազատարի «անվտանգությունը» ապահովելու նպատակով թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանն ունենալու են լեգիտիմ հիմք գազատարի տարածքը իրենց անմիջական վերահսկողության տակ վերցնելու։ Թուրքիան լավ իմացողը գիտի, որ դեպքերի նման զարգացումը ամենաիրատեսականն է։ Ասեմ ավելին՝ տարածաշրջանում ընթացքի մեջ է նոր մեծ պատերազմը, որի կիզակետում ենք մենք լինելու ու հիմա պետք է րոպե առաջ դրան պատրաստվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: