Tert.am-ը գրում է․

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հրաժարականի պահանջով քաղաքացիների «Արժանապատվության երթը»: Մասնակիցները պարերաբար կոչ էին անում միանալ երթին, միանալ և ոչ ասել Նիկոլին: Նրանք վանկարկում էին «Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»:

ՀՅ Դաշնակցության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց համախմբել ողջ ուժեր և հեռացնել ազգի դավաճան Նիկոլ Փաշինյանին: «Այս օրերին Նիկոլ Փաշինյանիը և իր շրջապատի որոշ անմեղսունակներ փորձում են մանիպուլյացիների միջոցով համոզել, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջը հանրային պահանջ չէ, և Նիկոլ Փաշինյանը ունի մեր ժողովրդի աջակցությունը: Մենք պետք է ապացուցենք, որ Նիկոլ Փաշինյանը չունի աջակցություն»,-ասաց Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը նշեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը չգիտակցեց, որ պետք է հեռանա այդ պաշտոնից, միասին պետք է այդ պաշտոնը հեռացնենք Նիկոլից: «Մեր գործողությունների արդյունքում պետք է ամբողջությամբ խաթարվի պետական ապարատի գործողությունները»,-հարցրեց նա երթի մասնակիցներին և ստացավ դրական պատասխան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել