Հենրիխ Մխիթարյանը «Բոլոնիայի» դեմ Ա սերիայի 11-րդ տուրի խաղում գոլի հեղինակ դարձավ, «Ռոման» հաղթեց 5-1 հաշվով։ 
 
Այս գոլը 150-րդն էր Մխիթարյանի ակումբային կարիերայում։ Այս մասին հայ կիսապաշտպանը գրառում է արել Facebook-ի իր էջում։

Մխիթարյանը ակումբային կարիերայի 150 գոլերը խփել է 7 ակումբներում։ 11 գնդակ Մխիթարյանը խփել է «Փյունիկում»։ Դոնեցկի Մետալուրգում աչքի է ընկել 16 անգամ։ «Շախտյորում» Մխիթարյանը 44 գոլ է խփել, 41 անգամ աչքի է ընկել «Բորուսիա» Դորտմունդում։

«Մանչեսթեր Յունայթեդում» հայ կիսապաշտպանը խփել է 13 գնդակ, անգլիական իր մյուս թիմում՝ «Արսենալում», Մխիթարյանը 9 գոլ է խփել։ Եվ «Ռոմայի» կազմում Մխիթարյանը 16 անգամ է գրավել մրցակիցների դարպասը։

Մխիթարյանից 469 խաղ է պահանջվել 150 գոլ խփելու համար ակումբային մակարդակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել