Թուրքիայի խորհրդարան է ներկայացվել 23 ընդդիմադիր օրենսդիրներին, այդ թվում՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին ընթացակարգի ամփոփագիրը:

Ինչպես հայտնում է Ahval News-ը, անձեռնմխելիությունից զրկվելու վտանգի առաջ կանգած պատգամավորներից 17-ը Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ են, երկուսը՝ գլխավոր ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցության, երկուսը՝ աջակենտրոն Լավ կուսակցության, մեկը՝ Ժողովրդավարական կուսակցության, երկուսն էլ անկախ պատգամավորներ են:

Պարզ չէ, թե ինչ մեղադրանք է առաջադրվում օրենսդիրներին, սակայն թուրքական կառավարությունը HDP կուսակցությանը մեղադրում է Քրդական բանվորական կուսակցությանն աջակցելու մեջ, որին երկրի ղեկավարությունը համարում է ահաբեկչական խմբավորում:

Հիշեցնենք, որ HDP կուսակցության ներկայացուցիչներից է նաև հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել