Aravot.am-ը գրում է․
«Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը Aravot.am-ի հետ զրույցում կասկած էր հայտնել, որ իր եղբայրը զոհվել է դավաճանության արդյունքում, որովհետեւ 4 հոգու համար «Բայրաքթար» չէր աշխատի, հակառակորդը հարվածից 20 րոպե անց արդեն «տոնում» էր Ռուստամի մահը, որովհետեւ հստակ գիտեին՝ ում են խփել: Սերոբ Գասպարյանը վարչապետին հստակ պահանջներ էր ներկայացրել՝ հրապարակել դավաճանների անունները, եթե ոչ, ուրեմն դավաճանը ինքն է:
Այս հարցազրույցից հետո տարբեր հարթակներում Ռուստամ Գասպարյանին վարկաբեկելու գործընթաց է գնում: Ոմանք պատերազմի օրերից դեպք են պատմում, թե թուրքի են տեսել, ուզել են կրակել, Ռուստամ Գասպարյանն ասել է՝ ինչի՞ եք կրակում, ափսոս չի՞ փամփուշտը: Սերոբ Գասպարյանը պարզաբանեց, որ պատվեր են կատարվում. «Հայաստանում չկա մի մարդ, ով հավատա, որ Ռուստամ Գասպարյանը տեսներ թուրքի ու թույլ չտար կրակել:
Նախ, երիտասարդ, երբ որ դու ուզում ես այդ զենքով 1 կմ-ի վրա տանկ խփես, այլ ոչ թե բացահայտես դիրքը, կամ ասենք ПК-ի ствол-ը մարտական դիրքում կարմրացնել եւ երիտասարդներին թողնել ու գնալ այդտեղից, որ քեզնից հետո հրետանին կարողանա աշխատել մեր տղաների վրա, բոլոր այն անձինք, ովքեր մարտական դիրքում գտնվել են, դա շատ լավ գիտեն, շատ լավ գիտակցում են՝ գալ ուրիշի դիրք, կարմրացնել մարտական դիրքում ПК-ի ствол-ը ու դրանից հետո հրետանի կաշխատի քո վրա, դա դեռ հետաքննելու թեմա է:
Դեռ կլինի հանձնաժողով ու կհետաքննի ձեր արարքները մարտական դիրքում: Գիտենք, որ պատերազմ է գնում, բայց ուղիղ մեր դիրքի վրա ինչ հանձնարարություններ էիք կատարում դուք, դա դեռ կհետաքննվի: Մարդիկ կան, 150 հոգի վկաներ կան, թե դուք ինչով էիք զբաղված ու այդ փամփուշտներն ինչի համար են նախատեսված: Ամբողջը կքննվի: Մի կատարի ուրիշի պատվեր»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ