Pastinfo.am-ը գրում է.

Այո, Արայիկ Հարությունյանի հետ ես եմ զրուցել, բայց չգիտեմ՝ ով է ձայնագրել, հրապարակել: Ձայնագրությունում ինչ լսել եք դա է, ավելացնելու բան չկա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուսլան Իսրայելյանը:

Հիշեցնենք, երեկ տելեգրամ ալիքներում շրջանառվում էր սկանդալային հերթական ձայնագրությունը` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը մասնակցությամբ, որի ընթացքում վերջինս բողոքել է, որ 10 օր է, ինչ օգնություն է խնդրել Հայաստանից, բայց չի տրամադրվել:

Ռուսլան Իսրայելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հեռախոսազրույցը եղել է նոյեմբերի 6-ին կամ 7-ին, իսկ այն հարցին, թե որևէ միտում տեսնու՞մ է այն հրապարակելու մեջ, պարոն Իսրայելյանն ասաց՝ հնարավոր է:

 

Հ.Գ.Ուշադրություն, ձայնագրության մեջ լսվում են հայհոյանքներ (18+)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել