Դավաճանության մեխանիկան
Դավաճաններին ատում են անգամ նրանք, ում նրանք ծառայել են: Այս հայտնի ճշմարտությունը այսօր հաստատեց ադրբեջանի նախագահ իլհամ ալիևը:
Նա Արցախը իրենց հանձնելու համար նիկոլին շնորհակալություն հայտնելու փոխարեն այս անգամ էլ հայտարարեց, որ ադրբեջանական պատմական հողեր են Երևանը, Զանգեզուրը ու Սևանը:
Այլ կերպ ասած` հայտարարեց թե հաջորդ պատերազմի իր նպատակները որոնք են: Ասեմ, որ նիկոլով ու նիկոլատիպերով այս ծրագիրը լրիվ իրատեսական կարող է լինել: Նախկինում, մենք կարդալով նմանատիպ հայտարարություն, քմծիծաղ կտայինք, այստեղից կծաղրեինք նրան ու կմոռանայինք: Հիմա, այս զառանցանքները պետք է ընդունել, որպես զգուշացում, քանզի երկրի ղեկին աներես, անինքնասեր դավաճանների խմբակ է, որից ամեն ինչ սպասելի է: Նրանք վախենում են ալիևին պատասխանել, որովհետև ալիևը իրենց մասին շաաատ բան գիտի:
Դրա համար, երբ իմքայլական դավաճաններից օրինակ մեկը զարմանում է` թե բա ալիևի զառանցանքները ինչու եք բերում հայկական դաշտ` պատասխանեմ` դառը փորձը ցույց տվեց, որ արծրունյան իրականությունը, որ կերտել էին նիկոլն ու էրատոն իրականության հետ այնքան կապ ուներ, ինչքան դուք ինքնասիրության ու գիտելիքի: Արնահամ փորձը ցույց տվեց, որ աիևն էր որոշում ինչ գրավի, իսկ ինչը առանց կրակոցի վերցնի, իսկ դուք ձեր ապիկարով լուռ էիք ու անօգնական: ալիևն էր հայտնում տեղեկատվություն, որն ի դժբախտություն մեզ ճշմարիտ էր դուրս գալիս: Հիմա լսենք իր նպատակները, որ պատրաստվենք, լսենք, որ տան մեջ անպատրաստ նստած չլինենք, երբ պարզվի, որ Վարդենիսի կողմից թուրքը սկսել է Սևանի գրավումը:
Մեր դժբախտությունն այն է, որ քաղաքական տգետ ակտիվիստից այդպես էլ քաղաքական գործիչ չդարձած փոխխոսնակը տեսախցիկի առաջ կապիկություն անելով պատմում է սրտաճմլիկ տեսարաններ այն մասին, թե ինչպես էին ինչ որ մարդիկ իրեն փնտրում: Իսկ իրականում… նա պետք է վերցներ մեր գերիների նկարները ու վիդեոները ու….. ջարդեր աշխարհի դռները ու պատմեր այն դաժանությունները, որ նրանց հանդեպ կատարվում են: Ինչու՞: Որովհետև դժբախտաբար հենց նա մանդատ ունի այդպիսի քայլեր անելու:
Եվ վերջում` եթե մտածում եք, որ ազատվեցիք արցախյան խնդրից` ցավում եմ` ստացել եք ավելի մեծ` սյունյաց աշխարհի խնդիր, հայկական խնդիր, որը տանուլ տալու դեպքում, աշխարհում կկործանվի ևս մի հինավուրց ազգ` հայ ազգը: Իր իսկ ջանքերով, իր իսկ ձեռքով ու ցանկությամբ։
Բայց…. դուք մի շեղվեք` ջղայն սմայիկներ դրեք ալիևի ասածների տակ, լացող սմայլիկներ դրեք հայ զինվորների ու գերիների մասին պատմող նյութերի տակ, սրտիկներ դրեք նիկոլի հերթական ստի տակ, ու…. համարեք, որ կատարել եք ձեր բաժին առաքելությունը: Ու…. ու գնացեք Ամանորին պատրաստվելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել