Յանի ի՞նչ մի իրար հերթ չտալով Ալիևի ելույթի թեզերն եք տարածում։ Ձեզ ինչո՞ւ ա անհանգստացնում այն, որ ինքը Էնվեր փաշային է փառավորում, ասում, որ Երևանը, Զանգեզուրն ու Սևանն էլ են վերցնելու։
Ձեզ պետք է անհանգստացնի այն փաստը, որ տասնյակ ու հարյուրհազարավոր քաղաքացիներ այն կարծիքին են, որ «Նիկոլը փրկեց մեր երեխեքին»։
Ձեզ պետք է անհանգստացնի, որ հարյուրհազարավոր ու միլիոնավոր քաղաքացիներին նաղդ կապիտուլյացիան ու նաղդ հայրենազրկման փաստն ավելի քիչ է հուզում, քան Սաշիկի նիսյա 50%-ը, թալանի վերադարձը, գազի ու լույսի սակագնի նվազեցումը, տրանսպորտի գնի թանկացումն ու արագաչափերը։
Ձեզ պետք է անհանգստացնի, որ անգամ այսքանից հետո ինչ-որ խաղիկներ ու «հումանիտար միջանցքների» առաջարկներ ենք տեսնում Արցախը ծախած դավաճանին ու յուր թիմակիցներին։
Ձեզ պետք է անհանգստացնի, որ երեկ ճանապարհ փակող երիտասարդներից մեկին վրաերթի ենթարկած ու ոտքի կոտրվածք պատճառած տվարի ոտքերը դեռ կոտրված չեն, մյուս ճամփա փակող խմբի վրա քշելու կոչ արած մլիցեն էլ դեռ պագոնները չի կերել։
Ձեզ պետք է անհանգստացնի էլի 1000 ու 1 հարց, որոնք չլուծելու և չհաղթահարելու դեպքում Ալիևի ասածը ոչ թե զուտ մարգարեություն է, այլ առաջիկա զարգացումների իրատեսական կանխատեսում։
Բա եթե հայ ժողովուրդն ամեն օր ու ամեն վայրկյան իր վարքով ցույց է տալիս, որ հայրենք ու պետականություն ունենալն անթույլատրելի ճոխություն և պատմական աբսուրդ է իր համար, բա, իհարկե, Երևանն էլ, Զանգեզուրն էլ, Սևանն էլ վաղը կպատկանեն այն պետությանն ու այն ժողովրդին, ով ավելի արժանի է այդ հայրենիքին ու ավելի պատրաստակամ է այն պահելու համար։ Բա կարո՞ղ ա գիտեք՝ ձեր սիրուն աչքերի և պաթետիկ քֆուրների համար սաղ, բանուգործ թողած, ձեր տեղը պետք է ձեր հայրենիքը պահեն։