Մի բան նիկոլի մոտ իրոք լավ է ստացվում՝ մահերը թաքցնել կամ ի ցույց դնել։
Դուք հասկանո՞ւմ եք, որ մարտի մեկի 10 զոհերն արդեն 10 տարուց ավել է՝ նա փաթաթում է նախկինների վրա և օր ու գիշեր հիշեցնում է դրա մասին։ Այս մահերը չեն մոռացվում երբեք։ Հենց ինքը զգում է, որ «ժող ջան»-ն ուզում ա մոռանա այդ 10 զոհի մասին, շատ արագ շրջանառության մեջ են դրվում նրանց մասին պատմող ֆիլմեր, քննարկումներ, դատեր և այլն։ Նա նույնիսկ պատրաստ է այդ զոհերի ընտանիքներին 30-ական միլիոն դրամ տա, միայն թե իր թեզերը չտապալվեն...
Մյուս կողմից՝ մենք ունեք 2 հազարից ավել կորոնայից մահացածներ, 5 հազարից ավել պատերազմի ընթացքում մահացածներ, բայց իրենց մասին խոսել պետք չէ։ Հակառակը, պետք է էշացնել մի ողջ ժողովրդի։ Մենք հաղթել ենք, զոհեր չկան, անհայտ կորածներ էլ չկան։ Դե, «ժող ջան»-ն էլ իր համար Նոր տարուն է պատրաստվում... Ի՞նչ սուգ, ի՞նչ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ... Ի՞նչ զոհերի ընտանիքներին վճարվելիք 10 միլիոն դրամ....
Չկա ու չի էլ լինի, քանզի այդ զոհերից նա չի կարող քաղել որևէ քաղաքական դիվիդենտ։
Սա է դառը ճշմարտությունը։
Երեք դեպքերում էլ ինքն է զոհերի գլխավոր պատասխանատուն, բայց իրեն պետք է հերոսացնել մարտի մեկի իշխանազավթման փորձի ժամանակ սպանվածներին։
Այ սա է իրական նիկոլը... Բարի գալուստ իրական ու շատ դաժան աշխարհ...
նիկոլ, նորից եմ հարցնում՝ ե՞րբ ես հայտարարելու 2 հազարից ավել անհայտ կորածների մասին, ե՞րբ ես հայտարարելու 5 հազարին մոտ մահացածների մասին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել