«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Տիկին էռատոյին ի պատասխան 4 հարց միայն-
- իսկ դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել իրենց Նոր տարվա նվեր խոստացած հայրերին.......
- Իսկ դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել իրենց տունն ու հայրենիքը.....
- իսկ դժվար չէ՞ սեփական երեխային այդքան անեծքի տակ թողնել....
- իսկ դժվար չէ՞ այդքան լկտի լինել ու արնախում .....
Բռնեք ձեր երեխայի ձեռքն ու գնացեք այն մայրերի մոտ, որ օրուգիշեր իրենց զավակների մարմիններն են փնտրում և ասեք նրան, որ դուք եք նրանց զավակների կորստի պատճառը, որ իր այս տարվա եղևնու զարդերը արյունոտ են լինելու.....
դե՝ ասեք, ասեք, ասեք......դժվար չէ՞ այդքան խաբել սեփական երեխային»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1675620765950231&id=100005069707244
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել