Ես ժամը 16։00-ին լինելու եմ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց, պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այդ հանրահավաքը և հարցն ինձ համար կուսակցությունների օրակարգ չէ, այլ՝ վերկուսակցական հանրային և կոնկրետ իմ պահանջը։ Երկիրը կապիտուլյացիայի հասցրած մարդն իրավունք չունի շարունակելու երկրի ղեկավարումը։ Երբեք պետական պաշտոններ չեմ զբաղեցրել, երբեք որևէ օլիգարխի «օբյեկտում» չեմ աշխատել։ 1988-ից ներկա եմ եղել Հայաստանի համաժողովրդական քաղաքական հրապարակներում և օրակարգերում, որտեղ իմ ուղենիշներն են եղել սրտիս թելադրանքը, պարտքիս զգացումն ու առողջ բանականությունս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: