Ես դավադրությունների տեսություններով չեմ առաջնորդվում, երբեք չեմ առաջնորդվել, համաշխարհային կառավարությունների գոյությանը չեմ հավատում, բայց այս մի բանը վստահաբար իրականություն է։
Նիկոլի ու իր թիմի տերերը՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ոչ իրենց ճամբարի երկրների ժողովուրդներին մարդ չեն համարում և լավագույն դեպքում համարում են աբորիգեն, իսկ իրականում անասուն։ Այդքան պետություն, որ առանց խղճի խայթի ռմբակոծեցին և ոչնչացրեցին հենց դրա հետ է կապված։ Անգլոսաքսերը մեր նման ժողովուրդներին կոտորելու հետ կապված բարոյական որևէ արգելք չունեն, քանի որ, ըստ իրենց, անասուններին կոտորելու մեջ վատ բան չկա։
Հիմա ես վստահաբար ասում եմ։ Նիկոլի տերերը՝ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան պատվիրել էին ոչ միայն Արցախը ամբողջությամբ հանձնել, այլ նաև խնդիր էր դրված այդ հանձնելը անպայման իրականացնել հայ զինվորների մեծ զոհերով։ Այսինքն Արևմուտքի կողմից այս պատերազմը մեր ժողովրդի նկատմամբ նաև պատժիչ գործողություն էր։
Մեր 5000 զոհը դրվեց Արևմուտքի զոհասեղանին։ Այդ սատանիստները և նրանց հայաստանյան գործակալները իրենց հատուցումը ստանալու են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել