Այսօր ոչ թե բնության արհավիրքը, այլ մեր միջի դավաճանը սպանեց ավելի քան 5000 հայ երիտասարդի։ Ավելի քան 10 000 վիրավորներ, անհասկանալի թվով գերիներ , անհետ կորած զինվորի ծնողներ , անտուն արցախցիներ , վաճառված հայրենիք , անհասկանալի իրավիճակ ու այս ֆոնին դավաճանը գնում է հարգանքի տուրք մատուցելու ։ Ես մի բան չեմ կարողանում հասկանալ , ին՞ չը կուրացրեց այս մարդկանց , որտե՞ ղ էր բացթողումը , ինչ՞ու չեն թարմացնում հիշողությունը ։ Այսօր այս մարդիկ դավաճանին արդարացնում են ու չեն ուզում հիշել , որ հենց Քոչարյանի օրոք բազմաթիվ ընտանիքներ ստացան նոր տներ , հենց Քոչարյանի օրոք Գյումրին ու Սպիտակը սկսեց վերածնունդ ապրել ։ Բայց շատ հեշտությամբ ու առանց տրամաբանության մեղադրում են նախկիններին ։ Շատ հետաքրքիր է ձեր միջից կ՞ա մեկը , որ գնում է ինչ որ բան գնելու , փողը տալիս է , բայց ապրանքը չի վերցնում ։ Հիմա ինձ կբացատրեք , ոն՞ ց եղավ որ նախկինները ծախեցին ՝ ձեր խոսքով , թուրքն էլ չվերցրեց ։ Սա միայն միաբջջի մտածելակերպ է ։ Չեմ կարողանում հասկանալ , երբ մարդիկ դարձան միաբջիջ։
Հ.Գ. Մարդիկ բավական է սթափվեք , էս մի բուռ հողն էլ ենք կորցնում , մեր հայի գենն ենք կորցնում ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1306359419721836&id=100010433703964
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել