Ինչպես կասեր նիկոլը «զրույց քաղաքացու հետ»
Հարգելի հՊարտված քաղաքացի, հեչ լսել ես «Մեծ Թուրան» կամ պանթուրքիզմ եզրույթները: Գիտե՞ս էտ որնա, էտ էնա, որ Թուրքիան չի հրաժարվում Ադրբեջանի հետ ցամաքային կապով Կենտրոնական Ասիա դուրս գալու ծրագրից, որը թուրքական խալիֆաթի ստեղծումա ենթադրում: Պատկերացնու՞մ ես վտանգը, թե նախկինները չեն թողնում...
Ոնց էլ չլինի մի տեղից ականջովդ ընկած կլինի, որ Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Իսկ հիմա, որ կողքերդ ես նայում ոչ մի նմանություն չե՞ս տեսնում, թե՞ նախկինները աչքերդ ու ականջներդ էլ են կապել: Նիկոլիզմով տառապող հիվանդ ես, եթե չես տեսնում, ու ոնց հասկացա դա անբուժելի հիվանդությունա:
Գիտե՞ս էսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլոևն ինչ դարակազմիկ հայտարարությունա արել: Եթե ունակ ես ընկալել, ապա ասելա. «Հայաստանի հողերի վրա աչք չունենք: Հիմա էլ ասում ենք, որ այս կարգավորումը լինելու է Հայաստանի և հայ ժողովրդի օգտին: Այդ իսկ պատճառով, մենք կողմ ենք արդար բաժանմանը (կիսելուն)»:
Նիկոլը Արցախը տվեց էտ հիշո՞ւմ ես չէ (նախկինները չեն ձեռք բռնել որ ստորագրի, թող ինքնահրկիզվեր, բայց չաներ...): Հիմա հերթը Հայաստանը «արդար բաժանելուն»ա հասել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել