Mediaport-ը գրում է․
Հ1-ը շարունակում է լկտի քարոզչությունը. ընդդիմության հանրահավքները սակավամարդ ներկայացնելու հրահանգը տալիս է Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ի տնօրենից Հ1-ի տնօրեն դարձած Հովհաննես Մովսիսյանը
Հայաստանի հարկատուներից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է խաբել հասարակությանը՝ ցուցադրելով կեղծ կադրեր, որոնք աղավաղում են Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքների մանակիցների իրական թիվը և պատկերը։
Mediaport-ի տեղեկություններով՝ հանրահավաքից 1 ժամ շուտ Ազատության հրապարակ գնալու և կադրեր վերցնելու հրահանգը լրատվական ծառայությանը տվել է Հ1-ի նորանշանակ տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, որը վերջերս է Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ի տնօրենից դարձել Հ1-ի տնօրեն՝ շարուակելով իր ֆեյքային գործելաոճը:
Մենք երեկ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն Փաշինյանին զեկուցել է, որ Ազատության հրապարակում և հարակից փողոցներում իր հրաժարականը պահանջող ցուցարարների թիվը 42-45.000 է եղել, և այս փաստը խուճապ է առաջացրել կառավարությունում, ինչից հետո Հ1-ն ու Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող կայքերը սկսել են հանրահավաքի մասնակիցների կեղծ թիվ հրապարակել:
Տեղադրում ենք նաև տեսանյութեր, որոնք փաստերով հերքում են ֆեյքերի ՊՈԱԿ-ի մասնաճյուղ դարձած Հ1-ի տարածած սուտը:
https://fb.watch/2crG1e2SUY/