Շատ զվարճալի է ուսումնասիրել,թե ինչպես են իշխանասեր և նիկոլամոլ շրջանակները թպրտալով փորձում հերքել անհերքելին և ներկայացնել, թե իբր այսօրվա աննախադեպ հանրահավաքին քիչ մարդ է ներկա եղել։Իրականում սրանք սարսափած են այն տասնյակ հազարավոր ՀԱՅԵՐԻՑ, որոնք օրեցօր ավելի և ավելի շատ դուրս են գալիս փողոց և բարձր ասում են միայն մի բան.կապիտուլյանտ ,անպարկեշտ,հակահայկական իշխանությունը, որը մեզ բերեց խայտառակության և հայրենազրկության, պետք է որքան հնարավոր է շուտ չքվի։
Իշխանական քարոզչամեքենան ցանկանում է մարդկանց համոզել ,որ իրենք իրենց արժանապատվության վրա թքած ունենան,իշխանության քարոզչամեքենան համոզում է մարդկանց, որ իրենք անողնաշար և անպատիվ մանկուրտներ են,ի վերջո իշխանությունը փորձում է համոզել մարդկանց, որ չհավատան իրենց աչքերին։
Ի՞նչ ասեմ...ասելու բան ըստ էության չկա,որքան էլ իրենք հիմարացած փորձեն համոզել իրենք իրենց, որ հայ ժողովուրդը կհանդուրժի դավաճանությունը և հայրենազրկությունը ,այդքան ավելի արագ սրանք դե յուրե կհեռանան։
ՀԳ
Իշխանական քարոզչամեքենան հայտարարում է, որ այսօր ընդամենը 7000 մարդ էր ներկա հանրահավաքին։Մի՛ ծիծաղացեք ,իրականում իրենք այդ հիմարությանը հավատում են):
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.104/posts/411255730245642
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել