Aravot.am-ը գրում է․

Ինչո՞ւ այս ընթացքում չէր խոսում Ռոբերտ Քոչարյանը, ո՞րն էր լռության պատճառը: «Կապիտուլյացիայից հետո բոլորը շատ ակտիվ սկսեցին խոսել այն ամենի մասին, ինչի մասին շատ քչերը՝ ներառյալ ես, խոսում էինք երկուսուկես տարի: Մտածում էի, որ ժամանակ է պետք մի քիչ, որպեսզի հանրությունն իմանա ամբողջությամբ ճշմարտությունը պատերազմի մասին, որից հետո իմ խոսքը կլինի ավելի առարկայական, մի գուցե մի քիչ էլ վերլուծական:

Ցավոք, հազարավոր կորուստներ էին պետք եւ հայրենիքի գրեթե մեկ երրորդի կորուստը, որ հանրությունը գիտակցի այս դառը ճշմարտությունը: Իսկ դառը ճշմարտությունն այն է, որ այսպես կոչված «ժողովրդի իշխանությունը» ծնկի բերեց սեփական ժողովրդին»,- 5-րդ ալիքին տված հարցազրույցում այդպես պատասխանեց հնչած հարցին Արցախի առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ հնարավո՞ր էր խոսափել պատերազմից:

«Անկասկած, ես համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունը արեց ամեն ինչ՝ պատերազմն անխուսափելի դարձնելու համար…Ասեմ ինչու…մենք կարող ենք ուղղակի կետերով անցնել: Ես նոր բան չեմ ասելու, որովհետեւ հետեւում էի մամուլին վերջին մեկ ամսվա ընթացքում, գրեթե ամեն ինչ ասված է, կարելի է պարզապես ամփոփել այս ամենը մեկ ամբողջական պատկերացում ձեւավորելու համար:

Առաջինը՝ բանակցային գործընթացը մտցվեց փակուղի, մտցվեց գիտակցաբար, իրարամերժ հայտարարություններով ստեղծվեց մի վիճակ, որ համանախագահողները նույնիսկ չէին հասկանում, թե հայկական կողմն ինչ է ուզում: Ձեւավորվեց տպավորություն, որ հայկական կողմը ուղղակի տարբեր հնարքներ է ստեղծում, հորինում՝ բանակցային գործընթացը փակուղի մտցնելու համար: Պատերազմը սկսվել է այն պահին, երբ գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ բանակցային գործընթացը խոչընդոտվում եւ տապալվում է հայկական կողմի պատճառով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել