Azatutyun.am-ը գրում է․

Ֆրանսիայի կառավարությունը մերժեց նաև խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի ընդունած որոշումը Լեռնային Ղարաբաղի անկախությունը հրատապ ճանաչելու անհրաժեշտության մասին։ Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձականների տեղակայման փաստերը, տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

Ավելի վաղ Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին նույնանման բանաձև էր ընդունվել նաև խորհրդանի վերին պալատում՝ Սենատում։ Երկու դեպքում էլ որոշումները պարտադիր ուժ չունեն, խորհրդատվական կերպով կառավարությանը կոչ է արվում ճանաչել Ղարաբաղի անկախությունը, երկու դեպքում էլ կառավարությունը մերժեց խորհրդարանի կոչերը։

Ազգային ժողովում որոշմանը կողմ են քվեարկել 188 պատգամավոր, դեմ՝ 3-ը, ձեռնապահ՝ 16-ը։ Նիստին մասնակցել է նաև արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։ Նա իր ելույթում ասել է, թե չի պաշտպանում Ղարաբաղի անկախությունը ճանաչելու պահանջները, նշելով, որ դա չեն պահանջում նույնիսկ հայ բարեկամները։ Նախարարը նշել է, որ նման որոշումը հավասարազոր կլինի Ֆրանսիայի ինքնաբացարկին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից, որի շրջանակում Փարիզը, Մոսկվան ու Վաշինգտոնը մասնակցում են ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։ Դա կնշանակի հրաժարվել միջնորդի մեր դերից, ընդգծել է Լը Դրիանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել