Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն, ով երկար ժամանակ իր աջակցությունն է ցուցաբերում Հայաստանին և Արցախին, Ազգային ժողովի կողմից բանաձևն ընդունելուց հետո հետևյալ գրառումն է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

«Սենատից հետո Արցախի կողքին կանգնելու և պատմության մեջ իր հետքը թողնելու հերթն Ազգային ժողովինն է։ Եվս մեկ անգամ խորհրդարանը ճնշումների ենթարկվածների կողքին կանգնեց։ Եվս մեկ անգամ պատգամավորներն ու սենատորները բացեցին աչքերը՝ պատերազմական գործողություններն ու ցեղասպանությունները նկատելու համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել