Անիմաստ եմ համարում մեկնաբանել ներկայիս կառավարության կազմի ցանկացած օղակի պաշտոնյայի – վարորդից սկսած, նախարարով վերջացրած – որևէ գործողություն և կամ հայտարարություն:
Այսօր, ուխտադրժորեն, ստորագրության մեկ հարվածով կապիտուլյանտ դարձած յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու ձայն միմիայն լեգիտիմ է խունտայի հրաժարականը պահանջող հանրահավաքների ու ցույցերի հարթակից: Մնացյալ բոլոր ձայները – Վազգեն Մանուկյանին վարկաբեկող իշխանական ինֆոբադիկները, զոմբոֆեյքային կեղծ քննարկումները, դդումի` ռեկտոր լինելու նկրտումները, ԱԳՆ–ի տանգո պարող նախարար տարօրինակ կերպարի անողնաշար հայտարարությունները – լեգիտիմ չեն այնքանով, որքանով սահմանադրական կարգը տապալած կապիտուլյանտ, հանցավոր իշխանության հոգեվարքի հառաչանքն են: Նույնքան հառաչանք առաջացնող է Էդմոն Մարուքյանի հերթական լպրծուն գոյաքարշությունը:
Ինձ համար ակտուալ է դիտել ընդդիմության ցույցերը, ուշադիր հետևել նրանց հայտարարություններին, ողջունել վերջապես քաղաքական հարթակում ամրագրվող լուրջ քաղակական դիսկուրսի վերադարձը: Միայն այս հարթակից է, որ կարելի կլինել լսել իրական, գործնական քայլերի մասին հաջորդիվ` խայտառակ եռակողմ հայտարարության շուրջ նոր, այլ որակի բանակցային գործընթաց, նորակազմ ժամանակավոր կառավարություն` արդարադատության համակարգի, ՊՆ, ԱԳՆ, ԱԱԾ, սոցիալ–տնտեսական հարաբերությունների նոր կոնյուկտուրայի ուրվագծմամբ – ի պատրաստություն մեզ սպառնացող պատերազմի երկրորդ` հուժկու ալիքի:
Վերջապես, պետք է պատրաստ լինենք հրաժեշտ տալու փողոցի կողմից պարտադրված դեղնամամուլային, արևմտավճար ՀԿ–ական կեղծ օրակարգերին, որոնք քաղաքական դեստրուկտիվիզմի ազգակործան շառավիղներ են, ուրիշ ոչինչ:
Ես հույս ունեմ, որ ամեն խոսք այլևս կունենա ծանրակշիռ և պատասխանատվություն ենթադրող ազդեցություն, ու մենք կկարողանանք զգալ թեկուզ խրթին ու դժվար, սակայն այնուամենայնիվ` առաջընթաց:
Այս իշխանությունը մեռած է: Իսկ մեռածի մասին կամ ոչինչ, կամ լավը: Ուշադիր հետևենք հանրահավաքներին, դրանց արդյունքներին և լծվենք գործի:
Ես պատրաստակամորեն կսատարեմ ժամանակավոր ճգնաժամային կառավարությանը` Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Արդեն իսկ մեկ անգամ պատերազմի թոհուբոհից երկիրը ճիշտ ուղու վրա դրած, պատերազմի ընթացքը փոխած հմուտ կառավարչից միանգամայն վստահաբար կարելի է ակնկալել նոր որակի հանգուցալուծում:
Ես չեմ ընդունի հարցատարափներ առ այն, թե ով լինի հաջորդ վարչապետը, հաջորդ իշխող ուժը, որը կհավակնի իշխել գալ տարուց սկսյալ: Չեմ ընդունի այնքանով, որքանով մեր առջև ծառանում է մեր դարավոր թշնամու հետ պատերազմի հերթական էջը, հուսամ` վերջնական և ի շահ մեզ լուծմամբ այնպես, որ ընդունելի լինի նախևառաջ, բացառապես ՄԵ՛Զ համար:
Պոկվեք թավշյա որակի քննարկումներից, կտրվեք անձանց վարկաբեկող ախտից և սևեռվեք երևույթների` քաղաքական գործընթացների վրա: Միայն այսպես ի մտոք կմիավորվենք ընդհանուր սկզբունքների և ազգային գաղափարների շուրջ:
Վերջապես այսօր լսեցի խելամիտ մի առաջնորդի անուն և ահա վերը նշված մտքերով եմ, այդիսկ պատճառով էլ, երբ քաղաքական հարթակ են դուրս գալիս ցանկալի գործիչներ, լայվերը կարելի է քչացնել և բովանդակային առումով պատրաստել նորովի:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԱՏ ԲԱՐԻ ԳԻՇԵՐ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել