Tert.am-ը գրում է․

Ադրբեջանցիները պղծել են Թալիշում գտնվող հայկական հուշարձանները։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթի թղթակից Կիրիլ Կրիվոշեևը:

«Խաչքարերի մեծ մասը ոչնչացվել է: Նաև առաջին ղարաբաղյան պատերազմում զոհված հայ զինվորների հուշարձանը: Քաղաքի բնակելի տներում գրված են ադրբեջանական քաղաքների անուններ»,- գրել է թղթակիցը:

Լուսանկարներով կիսվել է նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել