Այս օրերին մենք տեսնում ենք «հոգեդարձության շքերթ», որի ընթացքում բազմաթիվ հայտնի էակներ ասում են «կներեք մեզ, սխալվել ենք նիկոլին հավատալով»:
Եսիմ... Ես ու ընկերներս 2.5 տարի ասում էինք, փաստերով ապացուցում էինք, տո երգելով ու պարելով ձեզ հասկացնում էինք, որ աղետ է էդ մարդը, քայլող արհավիրք: Իսկ դուք թաքուն լավ էիք զգում, երբ մեզ հայհոյում էին:
Բայց սա չէ գլխավորը… Ձեր բոլոր իշխանություններին «հետույք մտնելու մեծ փորձառությունը» մեզ արժեցավ 5.000 հայրենակցի կյանք պատերազմում, 2.200 և գնալով ավելացող խլված կյանք կորոնավիրուսից, մեր փոքր հայրենիքի 80%-ի կորուստը ու մեր բոլորի կյանքից կորսված 2.5 տարի:
Դուք հիմա մեկ «կներեքով» փորձում եք ջնջել ու մոռացության տալ այս ամենը: Բայց ձեր ստորագրությունը նույնպես դրված է կապիտուլյացիայի պայմանագրի տակ: Ուղղակի մի տարբերությամբ: Եթե նիկոլը դա ստորագրելուց բունկեռում էր, դուք նույնիսկ էդ պահին իր հետույքում էիք: Այսինքն անմիջական մասնակցություն եք ունեցել դավաճանությանը:
Էսօր ձեզնից մեկը շատ զարմացավ, երբ փողոցում իր բարևող ձեռքը մնաց օդի մեջ: Այսուհետ այդպես է լինելու: Օդում կախված լուրերին վստահողների ձեռքը օդում էլ պետք է մնա:
Ես ձեր փոխարեն մի քիչ Արցախի մնացած հողերից կուտեի ու մի տեղ կսատկեի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել