Tert.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է մեկ օր շուտ հեռանալ և իշխանությունը հանձնել այն մարդկանց, ովքեր կարող են երկիրը այս ճգնաժամից հանել: Նիկոլ Փաշինյանը խելքը պետք է գլուխը հավաքի, ռադը քաշի այս երկրից կամ իր «կամեռը» ընտրի գնա դատվի, այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:

Նա նշեց, որ ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև Փաշինյանը  հրաժարական տա: «Ոչ ոքի մտքով թող չանցնի, որ հիմա ակցիա արվեց, վաղը մոռանալու են, վաղը ավելի շատ մարդ է հավաքվելու մինչև նա հրաժարական տա: Նա պարտավոր է ազնիվ գտնվի և գոնե մեկ անգամ ժողովրդին չխաբի: Ինքը ասաց՝ հենց ժողովուրդը դուրս գա և իմ հրաժարականը պահանջի, կգնամ, ամենամեծ վատությունը արեցիր, ե՞րբ ես գնալու, թե պիտի գան թևիցդ շպրտեն»,- նշեց նախկին պատգամավորը:

Հարցին, թե այսօր ընդդիմությունը ներկայացրեց վարչապետի իրենց թեկնածուին, արդյո՞ք Ձեր համար ընդունելի է այդ թեկնածուն, Արագած Ախոյանը նշեց, որ ճանաչում է Վազգեն Մանուկյանին, և դա միակ ելքն է դեպի անդունդը գլորվող անիվը կանգնեցնելու. «Սա մեկ հոգու պահանջ չէ, ամբողջ ժողովուրդն է պահանջում նրա հրաժարականը, ուղղակի ժողովուրդը սիրտ չունի, դիակները տունը դրած են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել