168.am-ը գրում է.

«Նիկո՛լ, դավաճան», «Նիկո՛լ, հողատու» վանկարկումով քաղաքացիները փակել էին Աբովյան-Մոսկովյան խաչմերուկը: Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Զուգահեռ փակ են նաև Մաշտոց, Խանջյան, Բաղրամյան և մի շարք այլ փողոցներ:

Մեքենաների վարորդները աշխատում էին շրջանցել այս հատվածները, ոմանք էլ իջնում ու միանում էին քաղաքացիներին, մյուսներն էլ հորդորում են բացել փողոցը:

Քաղաքացիները նշեցին, որ խաղաղ ակցիան կտև մի քանի րոպե, որից հետո կբացեն փողոցն ու մեքենաները կշարունակեն երթևեկել:

Րոպեներ անց քաղաքացիները ազատեցին տարածքը ու գնացին  գործողությունները շարունակելու այլ փողոցներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել