Analitik.am-ը գրում է.
Երևանում մի շարք փողոցներ են փակվել քաղաքացիների կողմից՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Փողոցներից մեկում քաղաքացիները բերել են կաղամբներ և դդումներ՝ նշելով, որ դրանք արտացոլում են Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամներին։
Քաղաքացիները փորձում են փողոցը փակել նաև այլ առարկաներով։
Նշենք, որ ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակվել արդեն փակված փողոցներում։
Նշենք նաև, որ որևէ այլ քաղաքացի չի փորձում բացել փակված փողոցները։
Նյութի աղբյուր՝ https://analitik.am/news/view/686471?fbclid=IwAR2FQnOonf_EtXWNx3XLUbLwG3UF_UfHcJ0Zfx7bGhDE0BZV4aweuBEij8E
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել